
Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին բեռնատարի խցիկում մալուխներ են այրվել

Նոյեմբերի 23-ին, ժամը 20.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Պարզվել է, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի 33 LP 279 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ` Ռ. Հ.) վարորդի խցիկում այրվում են մալուխներ: Հրդեհը մարվել է ժամը 21.50-ին: