
Նոր մանրամասներ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի մոտ տեղի ունեցած մահվան ելքով վթար-վրաերթից

shamshyan.com –ի փոխանցմամբ` ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այսօր` նոյեմբերի 23-ի կեսօրին, ոստիկանության Վաղարշապատի բաժին են քարշակի մջոցով տեղափոխել Mitsubishi մակնիշի 17 ԼՍ 474 համարանիշի ավտոմեքենան:
Երեկ` նոյեմբերի 22-ին, նշված ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի մոտ բախվել է ճամփեզրի մոտ կայանված Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ 26-ամյա Ավետիք Բաբայանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի 34 VՕ 942 համարանիշի ավտոմեքենային այնուհետև վրաերթի ենթարկել Ա. Բաբայանին և թողնելով անօգնական` դիմել փախուստի:
Ոստիկանությունը պարզում է, թե ով է եղել նշված ավտոմեքենայի վարորդը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: