Շղթայական ավտովթար` Մաշտոցի պողոտայում. կա վիրավոր
shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, Փակ շուկայի դիմաց բախվել են` Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 30-ամյա Ղուկաս Կիրակոսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 26 ՏԼ 667 համարանիշի, Աշտարակ քաղաքի բնակիչ 38-ամյա Արթուր Տանուտերյանի վարած Mercedes Benz մակնիշի 34 MO 076 համարանիշի և Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 26-ամյա Հակոբ Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 12 ԼՍ 618 համարանիշի ատոմեքենաները:
Վթարի հետևանքով Ղ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: