Բաժիններ՝

Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը persona non grata է հայտարարվել

Թուրքիայում Եգիպտոսի դեսպան Աբրուռահման Սելահադդինը հայտարարվել է «persona non grata», հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը:

«Իրավիճակի զարգացման հետ կապված դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ: Նրան  փոխանցվել է, որ մեր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազել է: Բացի այդ, ավելի վաղ խորհրդակցությունների նպատակով Անկարան լքած Եգիպտոսի դեսպան Սելահադդինը հայտարարվում  է «persona non grata»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: Նշվում է նաեւ, որ թուրք դեսպանը Եգիպտոսը կլքի նոյեմբերի 29-ին:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը թուրք-եգիպտական դիվանագիտական ճգնաժամի համար պատասխանատու է  համարում Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930