
Ուղևորը ոչ թե վայր էր ընկել, այլ «Օպել Վեկտրա»-ով ընկել էր ձորակը

Նոյեմբերի 22-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Հայկ Զ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Քաջիկ Ս.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին ընկել է ձորակը, ինչի հետևանքով ուղևոր Հայկ Զ.-ն ստացել է նշված վնասվածքը:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ Ոստիկանություն