
Հայկավան գյուղում արու գայլ են վնասազերծել

shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նույն մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Զաքարյանը, ով 5 տարի է՝ զբաղվում է որսորդությամբ, գյուղին հարակից Թափաբլուր սարում կարողացել է վնասազերծել գայլի:
Գյուղացիները պատմել են, որ Արմենը տանն էր, երբ տեղեկացրել են, թե «զենքդ վեկալ ու շուտ արի Թափաբլուր, 4 հատ գել իջնում են գյուղի կողմը»: Արմենն էլ իր որսորդ ընկերների հետ հասել է Թափաբլուր, որտեղ իր որսորդական հրացանից արձակած կրակոցով վնասազերծել է գայլերից մեկին, իսկ մեկին էլ՝ վիրավորել, սակայն վիրավոր գայլը մյուս երկու գայլերի հետ փախել է: Սպանված գայլը արու է, որին Արմենը տարել է իր տուն:
«Չենք ուզում խփենք՝ խղճալով գիշատչին, բայց որ տեսնում ենք՝ իջնում են գյուղ, հասնում գերեզմաններ, մանկապարտեզ ու տներ, ստիպված գործի ենք դնում հրացանները»:
Մանրամասները այստեղ`