Միսը էժանանում է
Հայաստանում նկատվում է մսեղիքի էժանացում։ Երևանի, այսպես կոչված, ԳՈՒՄ-ի շուկա «ՀԺ»-ի թղթակցի շրջայցի ընթացքում պարզվել է, որ վերջին շրջանում տավարի միսը էժանացել է մոտ 200 դրամով, իսկ խոզի միսը նույնիսկ 500 դրամով։
Այսպես, խոզի փափուկ մսի մեկ կիլոգրամը կարելի է գնել 2000 դրամով, որը մինչև վերջերս միջինը 2400-2500 դրամ էր։ «Չալաղաջը», սակայն, պահպանում է իր գինը՝ 3000 դրամ։ Ամանորյա սեղանի խոզի բդի մեկ կիլոգրամը 2300 դրամ է (բրազիլականը՝ 1800 դրամ), սակայն մսավաճառների կարծիքով բուդը շուտով կսկսի թանկանալ։ Տավարի մսի մեկ կիլոգրամի գինը այստեղ սկսում է 2200 դրամից, էժանացել է նաեւ «սիրտ-թոք-ջիգյարը», դրա մեկ կիլոգրամը կարելի Է ձեռք բերել 800-1000 դրամով։ Մսեղենի որոշակի Էժանացում նկատվում է նաև սուպերմարկետներում։ Մասնավորապես, «ՎԱՍ» սուպերմարկետում «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են, որ վերջին շրջանում իրենց մոտ ևս տավարի միսը Էժանացել Է մոտ 200 դրամով։ Արձանագրվող մոտ 7 տոկոս գնաճի պայմաններում մսի Էժանացումը կարող Է պայմանավորված լինել մորթի սովորականից ավելի մեծ ծավալներով։ Թե սա ինչ հետևանք է, թերթը կանդրադառնա առաջիկայում:
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում