«Չիբո»-ն էլ է փակվում
«ՀԺ»-ն գրում է. Մայրաքաղաքի Մաշտոցի 37 հասցեում գործող «Չիբո» գերմանական հագուստի խանութի ճակատամասում ցուցանակ է հայտնվել «Մենք փակվում ենք»։ Խանութի աշխատակիցները «ՀԺ»-ի հարցին, թե ո՞րն է խանութի փակման պատճառը, ասել են. «Հայաստան հագուստ ներկրելը դժվարացել է։ Մաքսազերծումը թանկացել է, ձեռնտու չէ աշխատել»։ «Չիբոն» յոթ տարի իր տեղն ուներ Երևանի եվրոպական բրենդային խանութների շարքում։ Խանութն իր գործունեությունը կդադարեցնի մինչև տարեվերջ։ «Չիբոն» ոչ աոաջին, ոչ Էլ, թերևս, վերջին սպասարկման օբյեկտն է. որ փակվում է։ Մոտ երկու ամիս առաջ «ՀԺ»-ն գրել էր, որ մայրաքաղաքում, մասնավորապես կենտրոնում, ոչ մի բիզնես չի դիմանում, և տասնյակ հանրային սպասարկման օբյեկտներ են փակվում (Տես «Օրեցօր փակվող Երևան–. Հժ. 24 սեպտեմբերի. 2013)։ Միտումը շարունակվում է։ Մաշտոցի պողոտայում վերջին շրջանում փակվեել են «ԲումՐում» և «Դիամանտե» հագուստի խանութները, «ԷյՋի» սուպերմարկետը, «Մանթաշով» գարեջրատունը, Ամիրյան փողոցում՝ «Լա Ֆուրշետ» սննդի կետը, այս ցանկը շարունակական է։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում