Գյումրին կվերանվանվի Ալեքսանդապո՞լ

«Հրապարակը» գրում է. Ռուսական քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Պուտինի այցից հետո, ըստ ամենայնի, Գյումրին դարձյալ կվերանվանվի Ալեքսանդրապոլ։ Այդ մասին Պուտինը «մեժդու ստրոկ» կխոսի Սերժ Սարգսյանի հետ։ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջքի պատրաստվող, Հայաստանն ամբողջովին ՀՕՊ համակարգի հովանոցով ծածկող, 102-րդ ռազմաբազան ընդլայնող ՌԴ նախագահի համար «սրտամոտ» է Ալեքսանդրապոլը, ոչ թե որ «չեկիստական» մենթալիտետով , առաջնորդվող Պուտինը ցանկանում է այն վերջնականապես վերածել ռազմական պոլիգոնի, այլ որ ցանկանում է այդ «կողմերի» վրա կրկին արթնացնել Ռուսաստանի երբեմնի զորության ոգին։ «Հրապարակը» հիշեցնում է, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելուց հետո Գյումրին դառնում է սահմանային քաղաք, այսպես ասած, ՄՄ-ի և ՆԱՏՕ-ի-Թուրքիայի միջև, և եթե այնպես ստացվի, որ բացվի հայ– թուրքական սահմանը, ապա սահմանն ուղիղ «մտնելու» է Գյումրի։ Ընդ որում, հետաքրքիր է նաև. որ հայաստանյան երկրորդ էշելոնի կուսակցություններից մեկը փորձել է պապից, առավել ստույգ՝ «պապայից» ավելի կաթոլիկ լինել և Գյումրիի անվանափոխության հարցն ինքը բարձրացնել ու սկուտեղի վրա մատուցել Պուտինին՝ մինչ Հայաստան «մուտքը», սակայն վերջին պահին փոշմանել է։ Ի դեպ. Գյումրին Ալեքսաևդրապոլ է անվանվել 1838թ. ոչ թե կայսր Ալեքսանդրի անվամբ, այլ Նիկոլայ 1-ին և իր սիրելի կնոջ՝ մահացած Ալեքսաևդրա Ֆյոդորովնայի անունով այն կոչել է Ալեքսանդրապոլ։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս