Պուտինի ինքնաթիռը իջնելու է Գյումրիի օդանավակայանում

«Հայկական Ժամանակը» գրում է. ՌԴ նախագահ Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցի օրակարգում ամենածանրակշիռ դերը հատկացվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազային։ Նույնիսկ, ըստ ստացված տեղեկությունների, Պուտինի ինքնաթիռը իջնելու է Գյումրիի օդանավակայանում։ Երևան նա գալու է Գյումրիից հետո։ Աոաջին հայացքից սա թվում է զուտ արտաքին քաղաքական «էկզոտիկա»։ Իրականում, սակայն, ՌԴ նախագահի այցի նման օրակարգը ամենևին պատահական չէ և իր մեջ հզոր «մեսիջ է» պարունակում։ Գյումրիում է տեղակայված ՌԴ զինուժի 102-րդ ռազմաբազան։ Այն միակն է Հարավային Կովկասում և ներկայում անասելի տեմպերով ընդլայնվում Է, և եթե սա շարունակվի,Գյումրին շուտով ամբողջությամբ կդառնա «վայեննի գառադոկ»։ Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները 102-րդ ռազմաբազայի տիրապետությանն են հանձնում Գյումրիի ամբողջական թաղամասեր։ Հանճարեղ դիվանագետ պետք չէ լինել հասկանալու, որ սրանով Պուտինը կարևորում է ռուսական ռազմաբազայի ղերը ՌԴ-ի համար։ Բայց միևնույն ժամանակ, սրանով Պուտինը առանձնահատուկ կարգավիճակ է տալիս այդ ռազմաբազային հայ-ռուսական հարաբերությունների ծիրում։ Եթե մի կողմ թողնենք դիվանագիտական ձևակերպումները, ապա կստացվի հետևյալը. Պուտինը բոլորին ցույց է տալիս, որ Հայաստանում իրեն աոաջին հերթին և հիմնականում հետաքրքրում Է Ռուսաստանի ռազմական ներկայությունը։ Եվ հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակային բաղադրիչը հենց դա է։ Մնացած բաղադրիչները արդեն, ինչպես ասում են, «ձեոքի հետ»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930