
Նոյեմբերի 5-ի գործով ևս մեկ ձերբակալվածի հոգեբուժարան են տեղափոխել

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշում է կայացրել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Անուշավան Գրիգորյանին տեղափոխել Նուբարաշենի հոգեբուժական, հաղորդում է epress.am-ը: Գրիգորյանի դեպքում դատարանը հոգեբուժարանում գտնվելու կոնկերտ ժամկետ չի սահմանել:
Անուշավան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով՝ ոստիկանի նմակտմամբ բռնություն գործադրելը: Նա մանսակցում էր Շանթ Հարությունյանի՝ դեպի նախագահի նստավայր նախաձեռնած երթին:
Անուշավան Գրիգորյանը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև այս տարվա օգոտոսին՝ Կոմիտաս 5-ում անցկացվող ակցիաների ժամանակ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: