
Էջմիածնում անհայտ մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107»-ին. տուժածը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենային և վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Ա. Բ.-ին :
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վերջինս տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: