Բաժիններ՝

Արտակ Բուդաղյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի խոսել Սուրեն Խաչատրյանի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած գնդապետ Արտակ Բուդաղյանը ԼՂՀ-ում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի խոսել միջադեպից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:

Նա նշել է, որ դեռ որդուն չի տեսել, բայց տեղյակ է, որ նա միջադեպից չի խոսել, ընդամենը զեկուցել է զինվորական գործի մասին: Հայրը նրան ոչինչ չի հարցրել, երբ գա Գորիս, այն ժամանակ էլ կզրուցի:

Ի դեպ, Էմիլ Բուդաղյանը եւս դիմել է դատարան՝ բողոքարկելով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետպնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը: Փաստաբանի կողմից ավելի վաղ բողոքարկել էր քննիչի երեք որոշումները, որոնք քննվում են մեկ գործի տակ, չի բացառվում, որ Էմիլ Բուդաղյանի բողոքը եւս այդ գործի տակ քննվի:Դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 3-ին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930