Բաժիններ՝

Իժևսկում ձերբակալվել է վերջերս ծեծի ենթարկված «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Նոյեմբերի 20-ին Իժևսկում ձերբակալվել է 32-ամյա հայազգի «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը, ով քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Գևորիկ Նեֆտեկամսկի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 3.95 գրամ հինոլին կոչվող թմրանյութ, որը համարվում է առանձնապես խոշոր չափ և նախատեսում է ազատազրկում՝ մինչև 10 տարի ժամկետով։

Նախկինում խարդախության համար դատապարտված Գրիգորյանը թագադրվել է նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին՝ Դեդ Հասանի կլանի անդամների կողմից։ Նա համարվում է Բաշկորտոստանի ամենաազդեցիկ քրեական հեղինակություննիերից մեկի՝ Եգոր մականունով Իգոր Մոլոդցովի վստահելի անձանցից մեկը։

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, այս տարվա հոկտեմբերին Գևորիկի և հակառակ կլանի ներկայացուցիչ Ահմեդ Սուտուլիի միջև Մոսկվայում կոնֆլիկտ էր եղել, որի ժամանակ հայազգի հեղինակությանը ծեծի էին ենթարկել։ Սակայն միջադեպի շարունակության և Գևորիկի կողմից վրեժխնդրության փորձերի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացվել։ Իսկ եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա հաշիվները մաքրելու համար նա ստիպված կլինի մի քանի տարի սպասել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930