Բաժիններ՝

Ղրիմի գեղեցկուհին հայուհի է

Սիմֆերապոլում ընտրել են «Ղրիմի գեղեցկուհի -2013»-ին: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը տեղեկացնում է, որ մրցույթի հաղթող է ճանաչվել 16-ամյա Արեւիկ Ոսկանյանը, ով №1 դպրոց –լիցեյի 11-րդ դասարանի աշակերտուհի է:

Մրցույթի եզրափակիչ են դուրս եկել 16 – 25 տարեկան 18 մասնակիցներ, որոնք ներկայացրել են Ղրիմի ութ ազգերին` ուկրաինացիներին, ռուսներին, թաթարներին, գերմանացիներին, հույներին, չեխերին, բուլղարացիներին եւ հայերին:

Մասնակիցները ներկայացրել են իրենց ազգային պարերը, տարազները, իսկ վերջում ներկայացել են հարսանեկան զգեստներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս