Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների հետ քննարկել է նաև Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային նախարարության դեպարտամենտների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրանական Ասիայի, Եվրոպայի Խորհրդի և Շվեյցարիայի Համադաշնության ԵԱՀԿ-ում 2014թ. նախագահության հարցերով պատասխանատու Արթուր Մաթթլիի հետ, ում հետ քննարկել է Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր, պատասխանել բանախոսների Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության և Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցերին:

Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության պատասխանատու, դեսպան Կուրտ Կունցի հետ հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, նախանշվել են արդյունավետ գործակցության հեռանկարները:

Աշխատանքային այցը եզրափակվել է Անվտանգության քաղաքականության և Ականազերծման Ժնևյան միջազգային մարդասիրական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպումներով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կենտրոնների հետ համագործակցություն հաստատելու, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով կենտրոնների պատվիրակություններին Հայաստանում հյուրընկալելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս