Գրիգորի Մարգարյանը դեմ կգնա՞ ԲՀԿ որոշմանը

«Հրապարակը» գրում է. ԲՀԿ ֆրակցիան դեռ որոշում չունի՝ տեղեկացրեց ԲՀԿ պատգամավոր, ոչ անհայտ Գրիգորի Մարգարյանը մեր հարցին ի պատասխան, թե արդյոք ԲՀԿ-ն դե՞մ է քվեարկելու բյուջեի նախագծին։ Իսկ եթե որոշումը կայացվի. Դուք դե՞մ կքվեարկեք։ «Ես ԱԺ պատգամավոր եմ, «եթե»–ներով չեմ առաջնորդվում և խնդրում եմ իմ փոխարեն որոշումներ մի կայացրեք, հետևություևներ մի արեք, ես հետևելու եմ մեր ֆրակցիայի որոշմանն ու կատարելու եմ այն»։ Նախորդ անգամ, երբ որոշում կար «դեմ» քվեարկելու, կհիշեցնե՞ք. թե ինչպես քվեարկեցիք։ «Ես դահլիճում չէի»։ Իսկ կարո՞ղ է այս անգամ էլ «չլինեք»։ «Ես ինչպե՞ս կարող եմ պլանավորել, թե այդ օրն ինչ կլինի ինձ հետ, որպեսզի ասեմ, թե ինչ եմ անելու, մարդու հետ ինչ ասես կարող է պատահել»՝ Աստված մի արասցե, իսկ կարո՞ղ եք հիշեցնել, թե այս կառավարության ծրագրին Դուք նախորդ անգամ ինչպես քվեարկեցիք, որպեսզի շատ չդժվարանաք, հիշեցնեմ՝ կողմ էիք քվեարկել։ «Չեմ հիշում»։ Իսկ կարո՞ղ է այս անգամ էլ այդպես լինի ու հետո «չհիշեք»։ «Չեմ կարծում»։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս