
Ուկրաինայի համար պայքարը կշարունակվի մինչև Վիլնյուսի գագաթաժողովի սկսվելը. Բրոնիսլավ Կոմորովսկի

Լեհական TVN24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին անդրադարձել է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման խնդրին:
Կոմորովսկին ընդգծել է, որ ներկայումս շատ ավելի քիչ է լավատեսորեն տրամադրված տվյալ հարցի նկատմամբ, քան սրանից շաբաթներ առաջ էր: Դրա հետ մեկտեղ, նա հայտարարել է, որ չի կորցնում հույսը՝ գտնելով, որ ԵՄ-ը պետք է Ուկրաինային դրդի կատարել Ասոցացման համաձայնագրի բոլոր պայմանները.
«Ուկրաինայի զարգացման ուղղության (Արևմուտք կամ Արևելք) համար պայքարը կշարունակվի մինչև վերջին ժամերը, մինչև Վիլնյուսի գագաթաժողովի սկսվելը»: