Ցուցարարները հասան Կառավարություն
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները այս պահին հասել են Հանրապետության հրապարակ և գտնվում են Կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որպեսզի Հանրապետական կուսակցության անդամները ներկայանան Ազգային ժողով, գրանցվեն և նիստը կայանա։ «Կուտակային կենսաթոշակների հիմնադրամների կառավարության որոշումը հակասահմանադրական է, պահանջում ենք վերանայել այդ որոշումը», «Կառավարություն, պատասխան տուր» կառավարության շենքի առաջ պահանջում են ցուցարարները։
Հիշեցնենք, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելու մասին այսօրվա հրավիրած արտահերթ այսօր չի կայացել: Ներկայացել են 45 պատգամավորներ՝ ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից և «Ժառանգությունից», իսկ Հանրապետական մեծամասնությունը բոյկոտել է նիստը: