
Հերթական «էլիտար» հարսանիքը. 800 հրավիրյալների թվում են ՀՀ նախկին և ներկա նախագահները

«Հրապարակը» գրում է. Այսօր «Ֆլորենս» ռեստորանում կայանալու է Աժ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը։ Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն են։ Կմասնակցե՞ն արդյոք նրանք հարսանիքին՝ ՀՀԿ-ականներից մեկն ասել է. «Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախության առիթները բաց չի թողնում։ Գալիս, լավ էլ քեֆ է անում»։ Հրավիրված են նաև պատգամավորներ, նախարարներ, գործարարներ, մշակութային իշխանամետ ներկայացուցիչներ։ Հարսնացուն իրավաբանական կրթություն ունի, նրա ապագա ամուսինը համակուրսեցին է, հանրությանը ոչ հայտնի ընտանիքից։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում