Բաժիններ՝

Նոյեմբերի 15-ին կհոսանքազրկվեն հանրապետութան մի շարք բնակավայրեր

Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Երևան քաղաքի «Հարավ» մասնաճյուղի՝ 10:30-13:30-ին՝ Կոնդ թաղամասի 34-243, Ռուսթավելու փ. 68-98 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, 14:00-17:00-ին՝ Պարոնյան փ. 9-15 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-13:00-ին՝ Տիգրան Մեծի փ. 69, 69Ա, 71 շենքերը, Երկաթգծի փ. 28, 30 շենքերը, Աճեմյան փ. 4-21 սեփական, «Հյուսիս» մասնաճյուղ՝ 10:00-17:00-ին՝ Նոր-Նորքի 5-րդ զանգվածի, Գալշոյան փ. 14 շենքը և շենքում գտնվող հանրային բաժանորդները:

Արարատի մարզում` 10:00-14:00-ին՝ Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկա բանավանի 1, 2, 3, 4 շենքերը, 10:00-15:00-ին՝ Նոր Ուղի գյուղը մասնակի, 10:00-16:00-ին՝ Մարմարաշեն գյուղը, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան գյուղերը՝ մասնակի, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փ. 105, Մարքսի փ. 93, 96, Մյասնիկյան փ. 159 հասցեների հանրային բաժանորդները, Բաղրամյան, Ս. Հակոբյան, Մ. Ավետիսյան փողոցները և Երևան- Երասխ մայրուղին մասնակի, 10:30-16:00-ին՝ Շահումյան գյուղը մասնակի, 11:00-13:00-ին՝ Նոր Ուղի և Սիսավան գյուղերը, Վեդու Գինու Գործարանը, Վեդի քաղաքի «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ –Արմենիա» ընկերությունների բջջային կայանները, «Արմենիա Թի-Վի» հանրային բաժանորդը:

Ժամը 15:00-16:00-ին կհոսանքազրկվեն Փոքր Վեդի գյուղը մասնակի, Կոտայքի մարզի` 11:00-14:00-ին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 70-95 շենքերը, հանրակացարանի մասնաշենքը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-16:00-ին՝ Եղվարդ քաղաքի Բոլոր հողեր և Հուշարձան թաղամասերը, ինչպես նաև Շահումյան, Սպանդարյան, Գագարին, Արա Գեղեցիկ, Տերյան, Էրեբունի, Սաֆարյան, Գայ, Խանջյան, Հովհաննիսյան փողոցները և հարակից արտադրական ձեռնարկությունները, 13:00-14:00-ին՝ Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Արտավազ, Ձորակ, Փյունիկ, Հանքավան գյուղերը, Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասը, «Հայ-Ոսկի» ձեռնարկությունը, հարակից հանրային բաժանորդները և հանգստի գոտիները, Սյունիքի մարզի’ 10:00-14:00-ին՝ Մեղրի քաղաքի Մրգանուշ, Սիսիան քաղաքի Նորաշեն, Մաքսիմ Գորկի, Ս.Մկրտումյան փողոցները, 11:00-16:00-ին՝ Լծեն, Շիկահող գյուղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս