Իրանի հետ «վատ» գործարքը կարող է հանգեցնել պատերազմի. Նեթանյահու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ կոչ է արել շարունակել Իրանի վրա «պատժամիջոցային» ճնշումը և չշտապել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր ստորագրելու հարցում:

Նեթանյահուն զգուշացրել է, որ Իրանի հետ «վատ» գործարքը կարող է հանգեցնել պատերազմի: «Վատ» գործարքի տակ Նեթանյահուն հասկանում է, որ միջազգային պատժամիջոցների մեղմումը և միաժամանակ ուրան հարստացնելու Իրանի իրավունքի պահպանումը.

«Ճիշտ չէ, որ ասում են, թե գոյություն ունի իրանական հարցի լուծման երկու հնարավոր տարբերակ. վատ գործարք կամ պատերազմ: Կա նաև երրորդ տարբերակը՝ շարունակել պատժամիջոցների ճնշումը: Ես անգամ կասեի, որ վատ գործարքն անխուսափելիորեն կհանգեցնի երկրորդին, անցանկալի արդյունքին:

Անհրաժեշտություն չկա տուրք տալու համար իրանական թելադրանքին, ինչպես նաև չկան շտապելու պատճառներ: Իրանը տնտեսական կոշտ ճնշման տակ է, և առավելությունը նրանն է, ով գործադրում է այն: Կա հնարավորություն՝ լավ գործարք կնքելու համար, որը կապահովեր Իրանի ռազմա-միջուկային պոտենցիալի ապամոնտաժումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930