
Է. Շարմազանովը Արարատի ընտրությունները նորմալ է գնահատում, ԲՀԿ խոսնակը նշում է խախտումների մասին

«Հայաստանի հանրապետական կուսակցության» խոսնակ Էդուարդ Շարմազանովը Արարատ քաղաքում այսօր անցկացված քաղաքապետի ընտրությունները նորմալ է գնահատում: «Նորմալ, օրինական ընտրություններն են, ոստիկանությունն իր աշխատանքն է անում, որևէ լուրջ ընտրախախտում չկա»,-Tert.am–ի հետ զրույցում ասել է նա:
«Ընտրակաշառքի բաժանման դեպքերի, ընտրատեղամասերի դիմաց կուտակումների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ահազանգերի մասին ՀՀԿ խոսնակն ասել է, որ չի կարծում, թե լուրջ խախտումներ են եղել:
«Բոլոր դեպքերում ոստիկանությունն օպերատիվ արձագանքում էր, ես առավոտվանից այստեղ եմ և կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ընտրությունները բնականոն հունով են ընթացել»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք միշտ էլ ասել են, որ ազատ և արդար ընտրապայքարի կողմնակից են:
Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ՝ այսօր քաղաքացիները շատ ակտիվ քվեարկել են, և որևէ մեկի մոտ կասկած չկա, որ իրենց թեկնածուն հեշտ մրցակից չէ:
Ի տարբերություն ՀՀԿ խոսնակի՝ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է նախնական որևէ որակում տալ ընտրություններին: Միայն նշել է, որ տեղի են ունեցել խախտումներ, որոնք արձանագրվել են:
«Խախտումները հիմնականում ցուցակների անճշտություններ էին, սխալ գրանցումներ և այլն»,-ասել է նա:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: