Իսրայելն իրեն կապված չի զգա Իրանի ու «Վեցյակի» միջև հնարավոր պայմանավորվածության հետ. Նեթանյահուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն իրեն կապված չի զգա Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության հետ, որը մշակվում է Ժնևում ընթացող բանակցություններում: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Վերջինիս խոսքերով՝ Իսրայելի համար անընդունելի է այնպիսի փոխզիջումը, որը պահպանում է ուրանի հարստացումը շարունակելու Իրանի իրավունքը՝ միջազգային պատժամիջոցների հետ մեղմման հետ մեկտեղ: Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը պահանջում է, որ Իրանն ամբողջովին դադարեցնի միջուկային վառելիքի արտադրությունն և ապամոնտաժի համապատասխան հզորությունները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Ժնևում չպլանավորված հանդիպում է ունենալու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930