Վահան Հովհաննիսյանի նշանակման հարցը ձգձգվում է

«Այս խնդրի շուրջ մենք պատշաճ կկապվենք Հայաստանի կառավարության հետ»,- Գերմանիայի ԱԳՆ-ից երեկ այսպես են պատասխանել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին «ՀԺ»-ի թղթակցին հարցին։ Պատասխանը «ՀԺ»-ի թղթակցին հղվել Է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության անունից։ Իսկ հարցը հետևյալն Էր. «Ե՞րբ եբ ստացել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Կա չգրված օրենք, ըստ որի, եթե ագրեմանը 40 օրվա ընթացքում չի հաստատվում, դա նշանակում Է, որ այն մերժվում Է։ Վահան Հովհաննիսյանի դեպքում ղա հնարավոր համարո՞ւմ եք»։ Աժ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությունն օգոստոսին հայտնվեց լրատվամիջոցներում։ Դեռ այդ օրերին հայտնի Էր. որ նրա ագրեմանի հարցումն արդեն ուղարկվել Է Գերմանիա։ Սակայն, դրա հաստատումը ձգձգվում Է, և մինչ օրս որևէ պատասխան չի տրվել։ Հովհաննիսյանը, ի դեպ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ վերջին օրերին Գերմանիայում է, և այնտեղ հանդիպումներ են ունենում քաղաքական և դիվանագիտական շրջանակների հետ։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս