 
                        Թուրքիայում պետական շքանշանների վրայից հեռացվել է Աթաթուրքի պատկերը
 
                                    Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում փոփոխություններ են իրականացվել «Պետական շքանշանների մասին» օրենքում, որոնց համաձայն պետական շքանշանների վրայից հանվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերը:
Բացի այդ, որոշվել է դրանց վրայից հանել Թուրքիայի Հանրապետության կրճատ անվանումը՝ TC (Türkiye Cumhuriyeti): Այս փոփոխությունները մասնավորապես առնչվելու է երեք շքանշանի՝ Պետական շքանշան, Հանրապետության շքանշան, Արժանիքների շքանշան:
Այս փոփոխությունները երեկ հրապարակվել են Պաշտոնաթերթում (Resmi gazete): Փոփոխությունները հարուցել են Աթաթուրքի հիմնադրած և ներկայումս գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) դժգոհությունը:
 
  
  
  
 
                                    



 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        