Բաժիններ՝

Պուտինը կողմ է ներգաղթյալների դեմ «խելացի տեսախցիկներ» գործածելուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը կարող է օգտագործել «խելացի տեսախցիկներ» և բջջային հավելվածներ, որոնք հնարավորություն կտան ճանաչել Ռուսաստան մուտք գործող օտարազգիներին:

Դրանք կարող են ճանաչել մարդկանց, մեքենաների համարները, մարդկանց գործողությունները և այլն: Բացի այդ, ծրագիրը կարող է ներդրվել բանկային համակարգում՝ չարագործներին դիմակայելու համար: «Խելացի տեսախցիկները» կօգնեն նվազեցնել Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցների ծանրաբեռնվածությունը:

Դրանք կարող են հաշվված վայրկյաններում մարդու լուսանկարի միջոցով պարզել նրա ինքնությունն ու միգրացիոն կարգավիճակը: Նշվում է, որ բջջային հավելվածը կարող է դառնալ «էլեկտրոնային օգնական»՝ միգրացիոն ծառայության աշխատակիցների վերլուծական գործառույթներով:

Պուտինի խոսքերով՝ դա հետաքրքիր նախագիծ է. «Դա կարող է ստանալ գործնական կիրառում՝ նկատի ունենալով ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմի բացակայությունը: Կարծես թե, վիզաներ չկան, պահանջներ չկան, սակայն եթե նման տեխնիկան ֆիքսի և հաղորդի մարդու մասին տեղեկատվությունը, ապա դա կարող է լինել շատ ավելի արդյունավետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս