Բժշկական կենտրոնի 5-րդ հարկից ցած է նետվել հիվանդներից մեկը
                                    Այսօր՝ նոյեմբերի 5-ին, առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել «Արմենիա» Բժշկական կենտրոնում:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հիվանդներից մեկը վաղ առավոտյան ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից ու մահացել:
Պարզվել է, որ նա 59 տարեկան է, անունը՝ Սիլվարդը:
Միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    