
Ավտովթար` Գավառ քաղաքում

Նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Գազել» մակնիշի 15 ՏՍ 036 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի 31 ՏԼ 449 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչի հետևանքով «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել :
Զոհեր և տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: