
Միջադեպի մասնակից ոստիկանը ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից

Այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ նոյեմբերի 2-ի, յեսգիշերին Երևանում միջադեպ է տեղի ունեցել: Ըստ թերթի՝ Թումանյան-Սարյան խաչմերուկի մոտ գտնվող «90’s Cafe-Pub»-ում հաճախորդներից երկուսի միջև շարքային վիճաբանություն է տեղի ունեցել և վիճաբանողներն իրենց ծանոթների հետ դուրս են եկել՝ հարաբերությունները դրսում պարզելու համար: Սակայն երբ վիճաբանությունն առանց լուրջ հետևանքների ավարտին է մոտենալիս եղել, «փաբից» դուրս է եկել մի անձնավորություն, մոտեցել փողոցում կայանված սև «Հունդայի Էլատրա» 80LL909 համարանիշի ավտոմեքենային, ներսից հանել ատրճանական ու պահել հավաքված երիտասարդների ուղղությամբ: Նա նաև գողացել է. «Սաղիդ կկրակեմ, արա»: Ըստ թերթի՝ նշված ավտոմեքենայի սեփականատիրոց անուն-ազգանունը Հովհաննես Բալյան է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հրապարակման մեջ նշված Հովհաննես Բալյանը մի քանի ամիս է՝ ազատվել է ոստիկանության համակարգից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր տեղեկություններով՝ հրապարակման մեջ նշված Հովհաննես Բալյանը մի քանի ամիս է՝ ազատվել է ոստիկանության համակարգից: