Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը հանձնվել է տպագրության

Տպագրության է հանձնվել ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը, որը վերնագրված է «Անկախության ճանապարհով: Փոքր երկրի մեծ մարտահրավերները, նախարարի օրագրից»:

Վարդան Օսկանյանի գրասենյակից տեղեկացնում են, որ հուշագրություններում նախկին արտգործնախարարն անդրադառնում է Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունում իր աշխատանքին, այն ղեկավարելու ժամանակաշրջանի իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի անկախությանը նախորդած տարիներին իր անցած ուղուն: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս