
Վարդան Օսկանյանը հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Այս մասին տեղեկացնում են Վարդան Օսկանյանի գրասենյակից:
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը: ԲՀԿ պատգամավորը ներկայացրել է իր տեսակետները հարցի կարգավորման կապակցությամբ, ինչպես նաև հնարավոր միջոցները բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: