Բաժիններ՝

Ընդամենը 2 շաբաթ` փոքրիկի կյանքը փրկելու համար

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը տեղեկացնում է, Հրազդան քաղաքի Կենտրոն փողոցի 82 շենքի 27 բնակարանի բնակիչներ` ամուսիններ Դիաննա Սիմոնյանի և Արմեն Ոսկանյան 1-ամյա երեխայի՝ Արտյոմ Ոսկանյանի առողջությունը օրերս կտրուկ վատացել է: Հոկտեմբերի 20-ին նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում:

Հոկտեմբերի 23-ին ընտանիքը դիմել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ:

Հոկտեմբերի 24-ին Նաիրի բժշկական կենտրոնից տրվել են կատարված МРТ-ի պատասխանները, ըստ որի 1-ամյա Արտյոմի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք 5,4 X 6,2 X 5,3 սմ. չափսի:

Բժիշկները Հայաստանում նման վիրահատություն կատարելու հնարավորություն չունեն: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ այն վճարել: Ամուսինները ունեն 2 շաբաթ ժամանակ որպեսզի գտնեն վիրահատության անհրաժեշտ գումարը, հակառակ դեպքում 2 շաբաթից նրանք կկորցնեն 1-ամյա երեխային: Արտյոմ Ոսկանյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Հրազդան մ/ճ-ում:

AMD – 16025080099400

USD – 16025080099401

EUR – 16025080099402

RUR – 16025080099403

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս