
Պուտինի անվտանգության աշխատակիցները արդեն Հայաստանում են

«Հրապարակը» գրում է. Դեկտեմբերին Հայաստան ժամանող Պուտինից առաջ մոտ 5 հարյուր գործարարներ Արա Աբրահամյանի գլխավորությամբ Հայաստան են ժամանելու։ Այցի շրջանակներում Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բիզնես-ֆորում, որի ընթացքում ձեւավորվելու Է նաեւ Երեւանում հիմնադրվելիք Եվրասիական առեւտրա-արդյունաբերական պալատը։ Որոշ տեղեկություններով, արդեն Հայաստանում Է Պուտինի անվտանգության աշխատակիցների առաջին խումբը, մյուսները կգան ավելի ուշ՝ «լյուկերը փակելու»։ «Հրապարակը» հիշեցնում է, որ Պուտինի Հայաստան այցից առաջ ժամանակին Երեւանի բոլոր դիտահորերը զմռսել էին։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում: