Բաժիններ՝

Վթարից զոհված Երվանդ Ենգիբարյանի մեքենայի ուղեւորուհուն վիրահատել են

Երեւանի Մյասնիկյան պողոտայում  վթարի ենթարկված ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:

Նա նշել է, որ վերին վերջույթների վիրահատություն է կատարվել, այն անցել է նորմալ, եւ հիվանդը այժմ իրեն լավ է զգում: Կարեն Մանուկյանն ասել է, որ հավանաբար մեկ շաբաթից Մարիամ Սարգսյանին դուրս կգրեն, բայց նա կսկսի քայլել ավելի քան մեկ ամսից, քանի որ նաեւ կողերի կոտրվածք ունի, իսկ մինչ այդ նա կլինի անկողնային վիճակում: Բժիշկները հույս ունեն եւ հավատում են, որ վթարը որեւէ հետք չի թողնի երիտասարդ աղջկա հետագա կյանքի վրա:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930