
Ի՞նչ ընթացք է ստանում Վարդան Պետրոսյանի վթարի գործով քննությունը. Դերասանը հրաժարվել է որեւէ բան պատմել

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակված փորձաքննություններից ոչ մեկի պատասխանը դեռ չի եկել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրը:
Վթարի մասնակից անձինք, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը, հարցաքննվել է: Դերասանն առայժմ վկայի կարգավիճակում է, փորձաքննության եզրակացությունից հետո կորոշվի նրա կարգավիճակը կփոխվի՞, թե՞ ոչ:
Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է քրոջ տանը, նրան մեկուսացրել են հասարակությունից եւ նվազագույնի են հասցրել շփումները շրջապատի հետ: Ընտանիքը, հարազատները չեն ցանկանում շփվել ոչ մեկի, առավել եւս՝ լրագրողների հետ եւ խնդրում են իրենց հանգիստ թողնել:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: