Բաժիններ՝

Johnson & Johnson- ը ԱՄՆ կառավարությանն ավելի քան 2,2 մլրդ դոլարի տուգանք կվճարի` ապօրինի գործողությունների համար

Դեղորայքի եւ հիգիենիկ պարագաների առաջատար արտադրող, ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը ԱՄՆ կառավարությանն ավելի քան  2,2  մլրդ դոլարի տուգանք կվճարի: Ընկերությունը մեղադրվում է ապօրինի մարքեթինգային գործունեության մեջ, հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Ըստ մասնագետների, սա ԱՄՆ  պատմության մեջ ամենախոշոր տուգանքներից է:  Նշվում է, որ Johnson & Johnson-ը եւ նրա դուստր կառույցները սպառողին առաջարկել են պրեպարատներ, որոնց վերաբերյալ ԱՄՆ կառավարության կողմից համաձայնություն չեն ունեցել: Մասնավորապես, «Risperdal» դեղամիջոցը, որը բժիշկները նշանակում են  շիզոֆրենիայի պարագայում, առաջարկվել է բոլորովին այլ հիվանդությունների համար: Նույնը մի շարք այլ դեղամիջոցների դեպքում:

Հիշեցնենք, որ նոյեմեբերի 4-ին Հայաստանի առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը,  ի թիվս  այլ դեղամիջոցների, անվավեր է ճանաչել նաեւ «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն և Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 և N30» դեղերի գրանցումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս