
Իսպանիայի թագավորի փեսայից 16 տուն են առգրավել

Կոռուպցիայի փաստով գործի շրջանակում դատարանը Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի փեսայից առգրավել է 16 միավոր անշարժ գույք` փակելու համար մոտ 8 մլն դոլարի երաշխավորությունները, հաղորդել է BBC-ին:
Նորին գերազանցություն դոն Ինյակի Ուրդանգարին Լիբարտը, Պալմա դե Մայորկայի հերցոգը եւ, վերջապես, թագավորի դստեր` արքայադուստր Քրիստինայի ամուսինը, կասկածվում է բարեգործական կազմակերպությանը հանգանակված միլիոնավոր եվրոների ոչ նպատակային օգտագործման մեջ:
Ըստ հետաքննության, Ինյակի Ուրդանգարին եւ նրա մեղսակիցները կանխամտածված կերպով բարձրացրել են սպորտային միջոցառումների անցկացման արժեքը, եւ այդ սխեմաների միջոցով ստացված գումարները տեղափոխել օֆշորային գոտիներ: Հերցոգը հերքում է մեղադրանքը: