Ջորջ Բուշ-կրտսերը կնկարի Մերկելի, Բլերի եւ Պուտինի դիմանկարները
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ- կրտսերը որոշել է նկարել իր հետ միաժամանակ պաշտոնավարած համաշխարհային 19 լիդերների դիմանկարները, տեղեկացնում է The New York Times-ը:
Դիմանկարների շարքը Բուշը նախատեսում է սկսել Անգելա Մերկելից, որը կանցլերի պաշտոնն զբաղեցնում է 2005 թ-ից: Թե ուրիշ որ գործիչներն են հայտնվելու ԱՄՆ նախկին նախագահի «թիրախում», դեռ հայտնի չէ, սակայն, ըստ պարբերականի, շատ հավանական է, որ ցանկում կարող են հայտնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հաղորդվում է, որ Բուշ-կրտսերը գեղանկարչությամբ սկսվել է զբաղվել 2009 թ-ին նախագահի պաշտոնը լքելուց հետո: