Եգիպտոսի անվտանգության ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության՝ կապված Մուրսիի դատավարության մեկնարկի հետ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի անվտանգության ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության՝ կապված նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի նկատմամբ դատավարության սկսվելու հետ: Մուրսիին մարտական ուղղաթիռով են հասցրել Կահիրեի ոստիկանական ակադեմիայի շնեք:
Մուրսիից բացի, այնտեղ են բերվել նաև «Մուսուլման եղբայրներ» շարժման ականավոր ներկայացուցիչների, որոնք անցնում են նույն մեղադրանքների գործով: Նշվում է, որ զինվորականները ցայժմ գաղտնի էին պահում այն վայրի անունը, որտեղ պետք է տեղի ունենա Մուրսիի դատավարությունը:
Դա տեղի է ունենում Կահիրեի արևելքում գտնվող ոստիկանական ակադեմիայի շենքում, ուր ավելի վաղ տեղի է ունեցել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը: Եգիպտական ԶԼՄ-ները հայտնել են, որ Մուրսիին այնտեղ են բերել քաղաքացիական հագուստով:
Մուրսիին բերելուց հետո այնտեղ հավաքված իսլամականների ոչ մեծաթիվ ամբոխը սկսել է կարգախոսներ հնչեցնել: Ոստիկանական ակադեմիայի շենքի մոտ կարգուկանոնի ապահովումը հանձնարարվել է հատուկջոկատայինների էլիտար բրիգադին, որի մարտիկները դիրքեր են զբաղեցրել օկրուգի բոլոր շենքերում:
Մշտապես պարեկություն են կատարում մարտական ուղղաթիռները, ինչպես նաև այլ օդային փոխադրամիջոցներ, որոնք պատրաստ են զինված բախումներ սկսվելու դեպքում դեսանտ իջեցնել յուրաքանչյուր կետում: Առողջապահության նախարարությունը հատկացրել է շտապօգնության ավելի քան 2000 մեքենա:
Եթե ապացուցվի Մուրսիի ու նրա օգնականների մեղավորությունը, ապա նրանց սպառնում են ցմահ ազատազրկումից մինչև մահապատիժ: Հայտնի է, որ Մուրսին նախկինի նման չի ընդունում իր մեղավորությունը և իրեն դեռ համարում է երկրի նախագահ: Զինվորականները նրան պաշտոնանկ են արել այս տարվա հուլիսի 3-ին: