Վլադիմիր Պուտինի համար նախատեսված լիմուզինի արտադրությունը կարժենա 1մլրդ եվրո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար նախատեսված լիմուզինի արտադրության նախագիծը կարժենա առնվազն 1 մլրդ եվրո: Մեքենայի կոնցեպտն ստացել է «ЗиЛ 4112Р» անվանումը, հաղորդում է luxlux.net-ը:
Երկրի առաջին դեմքի համար մեքենայի նախագծի վրա սկսել են աշխատել դեռ 2004թ-ից` «ЗИЛ» ընեկերությունում: Նախագիծն ստացել էր «Monolit» անվանումը, եւ միայն 2012 թ-ին են լյուքս դասի լիմուզինի պատրաստման աշխատանքներն ավարտվել ու մեքենան արդեն մի քանի թեստ –դրայվ է անցել:
«ЗИЛ»-ի ինժեներները պնդում են, որ այն կարող է մրցակցել այնպիսի շքեղ մոդելների հետ, որոնք թողարկում են «Maybach»-ն ու «Rolls Royce»-ը:
Ներկայումս Վլադիմիր Պուտինն օգտվում է «Mercedes-Benz S-Guard Pullman»-ի ծառայությունից: