
Վերացվել է Իսրայելի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ վերացվել է Իսրայելի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով երեկ Թբիլիսիում հանդիպել է Իսրայելի փոխարտգործանախարար Զեև Էլկինի հետ:
Վերջինս լրագրողներին հայտնել է, որ ընդունվել է վիզային ռեժմի վերացման մասին սկզբունքային որոշում, որի տեխնիկական մանրամասները քննարկվելու են Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ: Իվանիշվիլին հայտարարել է, որ որոշվել է ստեղծել վրաց-իսրայելական տնտեսական հանձնաժողով, ինչը մեծապես կարևոր է:
Այդ հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու 2014 թվականի հունվարին: