Բաժիններ՝

Նախկին ոստիկանը դատապարտվել է պայմանական պատժի` ընտրախախտումների համար

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Նախկին ոստիկանը դատապարտվել է պայմանական պատժի: Ղազար Մկրտչյանն, ըստ մեղադրանքի, Երևանի ավագանու ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու դիտավորությամբ, կնոջ՝ Անահիտ Համբարձումյանի հետ 2013թ. մայիսի 5-ին` ժամը 08:20-ի սահմաններում, գնացել է Երևանի Ներքին Շենգավիթ 12-րդ փողոցում գտնվող թիվ 97 դպրոցում տեղակայված թիվ 11/32 ընտրական տեղամաս, ստացել երկու քվեաթերթիկ և ծրար, մեկից ավելի անգամ փորձել է քվեարկություն կատարել:

Սակայն «իր կամքից անկախ հանգամանքներով` չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ տեղում բռնվել է ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից»:

Ամբաստանյալ Ղազար Մկրտչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ իր իմանալով՝   քվեաթերթիկները երկուսն են, քանի որ պետք է ընտրի մեկ կուսակցություն և մեկ թեկնածուի: Քվեաթերթիկները չի կարդացել, քանի որ տեսողությունը վատ է եղել և տան անդամներից, ինչպես նաև գովազդներից իմացել է, որ պետք է ընտրի նախավերջին հատվածում նշված կուսակցությանը և թեկնածուին: Իրենից առաջ կուտակում չի եղել, ինքը ընտրողներից թվով երրորդն է եղել: Հանձնաժողովի նախագահի հարցին պատասխանել է, որ քվեաթերթիկները երկու հատ են և մատնացույց է արել այն անձին, ով իրեն տվել է երկրորդ քվեաթերթիկը:

Դատարանն ամբաստանյալ Ղազար Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ Մեկից ավելի անգամ կամ  այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ, և դատապարտել  պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս