Բաժիններ՝

ԱՄՆ-ն առաջին անգամ սպառազինության կիրառմամբ հաջողությամբ փորձարկել է F-35 կործանիչները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է սպառազինության կիրառմամբ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչները: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Պենտագոնն ընդգծել է, որ F-35-ին հաջողվել է խոցել պայմանական թիրախը Կալիֆոռնիայի նահանգի Մոխավե անապատում գտնվող «Էդվարդս» ավիաբազայում: Փորձագետների գնահատականներով՝ տվյալ փորձարկումները հանդիսանում են F-35-ի ստեղծման ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված կարևոր քայլ:

Ընդհանուր առմամբ, Պենտագոնը մտադիր է Lockheed Martin ընկերությունից գնել 2443 այդ ինքնաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս