Բաժիններ՝

ԱՄՆ բյուջետային դեֆիցիտը վերջին 5 տարում առաջին անգամ չի գերազանցել մեկ տրիլիոն դոլարը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ բյուջետային դեֆիցիտը վերջին հինգ տարում առաջին անգամ ընկել է 1 տրիլիոն դոլարի նշաձողից: Երեկ այդպիսի տվյալներ է հրապարակել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Այդ տվյալների համաձայն, 2013 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ բյուջետային ծախսերը գանձարանի եկամուտները գերազանցել են 680 միլիարդ դոլարով: Դա 490 միլիարդ դոլարով ավելի պակաս է, քան մեկ տարի առաջ էր: Ապրիլին ամերիկյան վարչակազմի տված կանխատեսումը տվյալ ցուցանիշը գերազանցել է գրեթե 300 միլիարդ դոլարով:

Նախորդ տարվա համեմատ՝ դեֆիցիտի կրճատումը կազմել է 4.1 տոկոս: Սպիտակ տանն ընդգծել է, որ 2009 թվականից, երբ Բարաք Օբաման արդեն իսկ ԱՄՆ նախագահ էր, բյուջետային ճեղքվածքը կրճատվել է գրեթե երկու անգամ: Ընդգծվում է, որ դա լավագույն ցուցանիշն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

2014 թվականի ֆինանսական տարին ԱՄՆ-ում մեկնարկել է այս տարվա հոկտեմբերի 1-ից: Սակայն Սպիտակ տունն ու Կոնգրեսը ցայժմ չեն կարողացել մշակել դաշնային նոր բյուջեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս