Բաժիններ՝

Թեհրանում տարեկան մոտ 2700 մարդ է մահանում օդի աղտոտվածությունից բխող հիվանդություններից

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում տարեկան մոտ 2700 մարդ է մահանում օդի աղտոտվածությունից բխող հիվանդություններից: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության Շրջակա միջավայրի պահպանման կենտրոնի ղեկավար Քազեմ Նադաֆին:

Վերջինիս խոսքերով՝ օդի աղտոտվածության հետևանքով ներկայումս հիվանդանոցներում է գտնվում 2522 հիվանդ, որոնք տառապում են սրտանոթային հիվանդություններից և շնչառական հիվանդություններով 4525 մարդ: Նադաֆին կարծում է, որ իրավիճակը բարդացնում է 70.000 հին ավտոմեքենաների շահագործումը.

«Եթե մենք կարողանանք կարգավորել հին ավտոմեքենաների օգտագործման հարցը, ապա օդի աղտոտվածության մակարդակը կնվազեր 30 տոկոսով: Բենզինի ու դիզելային վառելիքի ցածր որակի պատճառով Թեհրանում օդի աղտոտվածության ծավալի 70 տոկոսը բաժին է ընկնում ավտոմեքենաներին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031