
Դեպորտի վախից

Նոյեմբերի 4-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների և Եվրաինտեգրման հանձնաժողովները պատրաստվում են խորհրդարանական լսումներ կազմակերպել «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև վիզաների տրամադրման դյուրացման» և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրերի վերաբերյալ:
Այդ համաձայնագրերը գտնվում են ԱԺ նիստերի օրակարգում և, ամենայն հավանականությամբ, ԱԺ հաջորդ քառօրյային կվավերացվեն: Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը խուճապ է առաջացրել եվրոպական տարբեր երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիների շրջանում, ովքեր մտահոգություն ունեն, որ համաձայնագրի վավերացումից հետո կսկսվի ՀՀ քաղաքացիների մասսայական հետվերադարձը Հայաստան: Հայ պատգամավորները ցանկանում են վստահեցնել, որ նման հեռանկար նրանց չի սպառնում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: