Վահան Շիրխանյանը՝ ՍԴՀԿ ատենապե՞տ

168.am-ի տեղեկություններով` ՍԴՀԿ հայաստանյան կառույցում սպասվում է իշխանափոխություն. ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները ցանկանում են հայաստանյան կառույցի ղեկավարի պաշտոնում տեսնել Վահան Շիրխանյանին: Մեկուկես ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցավ ՍԴՀԿ 20-րդ համագումարը, որի արդյունքում կուսակցությունում հաղթեց լիբանանյան թևը՝ հանձինս Սեպուհ Գալփակյանի, իսկ գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանը բավարարվեց փոխատենապետի պաշտոնով:

Հայաստանյան կառույցի ատենապետ Գևորգ Պերկուպեկյանն էլ ընտրվեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ: Ենթադրվում է, որ հայաստանյան կառույցը  պետք է համագումար հրավիրի և ընտրի նոր ատենապետ: Գալփակյանը և նրա կողմնակիցները ցանկանում են, որ այդ համագումարում ատենապետ ընտրվի Վահան Շիրխանյանը:

Վերջինս Սեդրակ Աճեմյանի ատենապետության օրոք մի կողմ էր քաշվել, նեղացած էր, սակայն հիմա ակտիվացել է և հնարավոր է՝ իր վրա վերցնի ՍԴՀԿ-ի ղեկավարումը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ի գրանցման շուրջ դատական գործընթացը դեռևս չի ավարտվել և ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համարում է, որ ՍԴՀԿ օրինական ընտրված ատենապետը ինքն է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս