Հաջորդ տասնամյակի սկզբին Ուկրաինան կվերածվի Եվրոպա գազ արտահանող երկրի. Ազարով
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօր կառավարության նիստի բացման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան կարող է մինչև հաջորդ տասնամյակի սկիզբ վերածվել Եվրոպային գազ մատակարարող երկրի.
«Արդեն հաջորդ տասնամյակի սկզբին Ուկրաինան ներկրողից կվերածվի Եվրոպա գազ արտահանող երկրի: Chevron ընկերությունը Լվովի և Իվանո-Ֆրանկովյան մարզերում 350 միլիոն դոլար է ներդնելու թերթաքարային գազի հետախուզման գործընթացում: Գազի արդյունահանման մեջ ընդհանուր ներդրումները պետք է կազմեն ավելի քան 10 միլիարդ դոլար:
Կստեղծվի հավելյալ 10.000-15.000 աշխատատեղ: Բազային սցենարի համաձայն, գազի տարեկան արդյունահանումը կարող է հասնել տարեկան 8-10 միլիարդ խորանարդ մետրի: Ուկրաինան կարող է կրկնել ԱՄՆ-ի հաջողությունը, որը թերթաքարային գազի արդյունահանման հաշվին նվազեցրել է ներքին շուկայում գազի շուկայական գինը:
Եթե 2007 թվականին ԱՄՆ-ում հազար խորանարդ մետր գազի գինը կազմում էր 460 դոլար, ապա ներկայումս դա նվազել է մինչև 110-120 դոլարի»:
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվական վարչության (EIA) կողմից հունսին հրապարակված տվյալների համաձայն, Ուկրաինայի թերթաքարային գազի պաշարները կազմում են 3.6 տրիլիոն խորանարդ մետր: