Բաժիններ՝

Իրանը մտադիր է արտադրել քաղաքացիական լայնարձակ ինքնաթիռներ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է արտադրել լայնարձակ ինքնաթիռներ: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը:

Վերջինիս խոսքերով՝ կառավարությունն արդեն իսկ ընդունել է քաղաքացիական ավիացիայի համար լայնարձակ ինքնաթիռների արտադրություն սկսելու մասին որոշումը:

Այդ ինքնաթիռներն ունենալու են 150 և ավելի ուղևոր: Դեհգանի խոսքերով՝ իրանական մի շարք համալսարաններ ՊՆ-ի հետ փոխգործակցությամբ արդեն իսկ ստեղծել են տարբեր դասի օդանավերի նախատիպեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031